Գլխավոր » Լրահոս

Վահան Հովհաննիսյան.« Պետական շահն ու ազգային շահն իրար չեն հակադրված»

Հոկտեմբեր 5, 2009թ. 18:25

15 տարի պայքարում ենք ԼՂՀ բուն տարածքի եւ ազատագրված տարածքների վերաբնակեցման համար: Ոչ մի շարժ: Բայց չէ՞ որ եթե այդ տարածքները վերաբնակեցված լինեին, մենք այսօր չէինք ունենա մադրիդյան սկզբունքներ, չէինք ունենա Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ հիմնախնդրին շաղկապելու փորձերը: Ես վախենում եմ, որ նրանք, ովքեր հայտարարում են, թե մենք հպարտ այս ճանապահով կգնանք, այդ ճանապարհը շատ կարճ է լինելու:

Երբեք չի կարելի մտածել, որ պետական շահը եւ ազգային շահը այս դեպքում իրար հակադրված են: Հեռու եմ խորը պատմական դետալների մեջ մխրճվելով` համեմատություններ անելուց, բայց 1938 թվականին Չեխոսլովակիայի անկումը արտաքին ճնշումների տակ զիջումը զիջումի հետեւից անելու արդյունք էր: Կորցրին անկախությունը, պետականությունը, եւ դա շատ նման է մեր այսօրվա իրավիճակին:

Կրկնում եմ` այլ էր ժամանակը, այլ էր հարևանը, չնայած այնքան էլ այլ չէր` ֆաշիստական Գերմանիան էր, բայց մի տարբերություն կար այս ամենի մեջ: Չեխ նախագահ Էդուարդ Պենեշը եւ արտգործնախարարը չէին փորձում համոզել սեփական ժողովրդին, որ իրենց պարտությունները դիվանագիտական հաղթանակ են:

Ստորագրելով արձանագրությունները` օրվա իշխանությունները պատասխան են տալու ոչ թե հաջորդ ընտրությունների ժամանակ, այլ հայոց պատմության առաջ:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն