Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս

Արցախի իշխանությունների հետ չեն քննարկվում ռուս խաղաղապահների տեղաշարժերը. Արցախ

Օգոստոս 14, 2023թ. 23:14

Այսօր՝ օգոստոսի 14-ին, «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը լուր է տարածել, թե, իր ունեցած տեղեկություններով, «ռուս խաղաղապահները, Արցախի իշխանություններից գաղտնի, պայմանավորվել են ադրբեջանցիների հետ, և Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխել ռուսական բազայի մոտ 10 քաղաքացիական աշխատակցի»։

Տեղեկությունը ճշտելու համար «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից, ով ի պատասխան նշել է, որ Արցախի իշխանությունների հետ սովորաբար չի քննարկվում ռուս խաղաղապահների և նրանց կենտրոնի աշխատակիցների տեղաշարժերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով:


Դիտել ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն