Գլխավոր » TOP, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիան արդեն կարող է Հայաստանից պահանջել և տանել իր կողմից հետախուզվող անձանց

Օգոստոս 14, 2023թ. 23:50

Պարզվում է, որ 2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետության դատարաններին է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում: 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ստացվել է 34 նման դատական հանձնարարություն: Թեև, Ադրբեջանից 2022-2023թթ. նման հարցումներ չեն ստացվել, բայց սա միայն ժամանակի հարց է:

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն Թուրքիան արդեն կարող է Հայաստանից պահանջել և տանել իր կողմից հետախուզվող անձանց: Սա պետական քաղաքականության արդյունք է:

Լավ, ոնց բացատրենք այս իշխանություններին, որ 44 -օրյա պատերազմը հովանավորած թշնամի Թուրքիայի առջև նման խեղճացած կեցվածք ընդունելը, չի ազատելու մեզ պատերազմից: 

Թուրքիայի հանձնարարությունները չպետք է կատարվեն Հայաստանում:

Հ.Գ. Լավ կլինի լրագրողներն այս հարցով լրագրողական հետաքննություն իրականացնեն:

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ


Դիտել TOP, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն