Գլխավոր » Politics, TOP

Ազգային մտավորականության ամենակարևոր գործառույթներից մեկը ճակատագրական պահերին չլռելն է

Օգոստոս 15, 2023թ. 01:06

Երկու կարևոր միտք առանձնացնեմ, որոնք մենք հաճախ ենք կրկնում արդեն 2+ տարի է.

Միտք Ա.

Ժողովուրդներին ուղղորդում են վերնախավերը, ժողովուրդներին առաջնորդում են վերնախավերը, ժողովուրդներին համախմբում են վերնախավերը։ Մեզանում ոչ թե ժողովուրդն է տապալված, այլ՝ վերնախավերը։

Վերջերս այս թեմայով քննարկում էր ու հանկարծ հասկացա, որ ոչ թե «վերնախավն է կազմակերպում, համախմբում, ուղղորդում», այլ հենց քաղաքացիները կազմակերպելու, համախմբվելու, ուղղորդելու ընթացքում աստիճանաբար դառնում են վերնախավ, երբ հին վերնախավերը դասալքել են կամ չեն հասցնում փոփոխվող իրավիճակի հետևից…

Միտք Բ.

Բայց պետք չէ նաև ամեն ինչ բարդել իշխանության վրա։ Մեր մտավորականներից շատերը վախենում են կարծիք ունենալ, կարծիք հայտնել, կարծիք պաշտպանել։ Ոչ միայն Արցախի հարցում, այլև՝ շատ այլ խնդիրների։

Ազգային մտավորականության ամենակարևոր գործառույթներից մեկը ճակատագրական պահերին չլռելն է և հակազգային համակարգերի դեմ բացահայտ՝ բոյեբոյ կանգնած, դուրս գալն է։ Ինչը, ցավոք, հատուկենտ մարդիկ են անում։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ


Դիտել Politics, TOP բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն