Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական

Ինչ-որ ուժեր ուզում են ավարտին հասցնել ազգերի աղճատման, ամորձատման ծրագիրը

Օգոստոս 15, 2023թ. 15:35

Մի պահ կանգ առեք ձեր առօրյա հոգսերից։ Շատ կարևոր և համակարգային խնդիր կա քննարկելու։ Խոսքս ուղղում եմ հասարակության մտածող ու գիտակից, համեմատաբար անկախ՝ դրսի ազդեցություններից զերծ հատվածին, որն այսօր պահպանում է մեր ազգային ինքնությունը և տեսակը։ Մանիպուլյացված ու զոմբիացված զանգվածներին հանգիստ թողնենք։ Նրանք այս հարցում դեր չեն կարող կատարարել։

Խոսքս քաղաքական կառավարման համակարգային խնդրի մասին է։

Վերջին 40-50 տարիների ընթացքում մենք ականատես ենք սարսափելի դեգրադացման քաղաքական վերնախավերի ընտրության ու կառավարման հարցերում առավելապես արևմտյան հատվածում։ Այսօր Միտերանին, Շիրակին, Թեչերին, Բրանդտին փոխարինելու են եկել անդեմ, անսեռ, անարմատ ու անազգ խեղկատակներ, որոնք կործանման են տանում երբեմնի հզոր տերությունները։ Սա չի կարող պատահականություն լինել։ Հնարավոր չէ, որ տարբեր երկրներում այսքան միանման գործընթացներ տեղի ունենային։ Ուղղակի հնարավոր չէ։

Մենք այսօր ականատես ենք լինում վաշխառուական համակարգի անցյալ դարի 70-ականների կեսերից սկսված լայնածավալ արշավի նեոլիբերալիստական ու գլոբալիստական մոդելներով։ Ինչ֊որ ուժեր ավարտին են հասցնում տարաբնույթ ազգերի և համայնքների աղճատման, ամորձատման, համահարթեցման ծրագիրը, որպեսզի այդ ամորֆ ու դիմադրությունից զուրկ զանգվածը դառնա ամբողջապես կառավարելի։

Այս կոյուղու առաջին խոշոր աղետը տեղի ունեցավ Հայաստանում մեծ ու անասելի ճնշման պատճառով։ Հայաստանը հեղեղված է կոյուղաջրերով։ Մինչև ականջներս թաղված են այս կեղտաջրերի մեջ։

Փողոցներից, գետնախորշերից ու ծմակուտներից իշխանության է բերվել մի անհայենիք, անարմատ ու անազգ խառնակույտ, որի անդեմ ու կամազուրկ ներկայացուցիչներին ՈՉ ՈՔ պատասխանատու աշխատանքի չէր վերցնի։

Արդեն 5 տարի նրանք սղոցում են հանրային հարկերից գոյացած պետբյուջեն՝ առատորեն իրար մեջ բաժանելով համընդհանուր քրտինքով հավաքված միջոցները՝ պարգևավճարների տեսքով։ Ու ոչ մի հանրօգուտ արդյունք։

Այս օրերին խելագարվելու բան է ականատես լինել «մարդասիրական» շոուին։ Աղմուկ֊աղաղակով հավաքել են հումանիտար օգնություն ընդամենը 2 օրվա համար և արդեն հասցրել են Կոռնիձոր։ Արդեն 18 օր է։ Ուշադրություն. դա արվում է մասնավոր ընկերության տեխնիկական միջոցներով և այն էլ անժամկետ․․․

Առողջ ու բնական գործարարության տեսանկյունից սա ուղղակի ինքնասպան խելագարություն է։

Մի մորուքավոր ծաղրածուի էլ դրել են, որ ամեն օր մաքուր հագնված և փողկապավոր զեկույց տա բեռների տեղափոխման անշարժության մասին։

Ամեն որ տասնյակ ու հարյուրավոր դիվանագետների այցելություն է կազմակերպվում այդ մեռյալ կետ։ Անպտուղ անվերջ զրույցներ ու խոսակցություններ այլ երկրների պետական ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ։ Հազարավոր լրագրողներ էլ անդադար հետևում և լուսաբանում են այդ դատարկ շոուն։

Դե ոնց չխելագարվես տեսնելով այս ֆարսը՝ ցուցադրական աննպատակ բեմականացումը։ Սա առողջ տրամաբանության համար ակնհայտ ծաղրանք է։

Իբր թե ամբողջ միջազգային համակարգն անկարող է համոզել մի բեղերավոր ստահակի բացել ճանապարհը։

Լո՞ւրջ։

Ո՞նց կարելի է այդքան ռեսուրսներ աննպատակ ու անիմաստ մսխել։

Բոլոր ճակատներով կռիվ պետք էր տալ հասկացնելով Բաքվի ռեժիմին, որ մեծ ռիսկի է դիմում իր այս քայլով։ Շատ զգայուն բաներ ունի կորցնելու։

«Շնորհավորել» կարելի է այսօրվա Հայաստանից։ Նա ամբողջապես ինտեգրվել է այս մակաբուծական ու այլասերված համակարգին, որը կառավարվում է 14 դարից ձևավորված և մոլորակի սեփականությունների առյուծի բաժինը յուրացրած խորքային ուժերի՝ մի քանի տասնյակի հասնող գերդաստանների կողմից քողարկվելով մարդու իրավունքերի, ազատության ու ժողովրդավարության լեգենդների ներքո։

Լսե՞լ եք ինքլյուզիվ կապիտալիզմի ծրագրի մասին։ Այս ծրագրով Հռոմի պապի օրհնությամբ և մոտ 100 վերազգային կորպորացիաների նախաձեռնությամբ մեկնարկել է պատմությունը կասեցնելու և հետ շպրտելու պլան, որով նախատեսվում է կառուցել օուրվելյան անխափան կառավարման անասնաֆերմա առանց ազգային տեսակի, սեռի, զանգվածային սեփականության, միջին խավերի, մարդային վեհ արժեքների ու բարոյականության։

Կամակատար ու մոլագար այս պիղծ ռեժիմը պահվում է ատոմացված ու մարգինալացված ապասոցիալական կան քիչ սոցիալացված խավերով, որոնք դուրս են պրծել սեփական համայնքների ավանդական կառավարման համակարգի տակից։ Եւ դա արվում կատաղի ու թունավոր մեքենայացված քաղտեխնոլոգիաներով։ Դրսից բնականաբար։ Ո՞ւր էր տեղական էդ թշվառներին երևակայություն և հնարավորություն։

«Վերևի» ու« ներքև» կոշտ ակցանի արանքում օր֊օր դուրս են մղվում միջին ու անկախ խավերը, որոնք երաշխիք են ազգային ինքնատիպության ու արժանապատվության պահպանման համար։

Թվում է, թե այսպիսի քայլերով Հայաստանը կգլորվի դեպի ինքլյուզիվ կապիտալիզմի ծուղակը Հռոմի պապից ավելի կաթոլիկ մոդելով։ Սակայն այս օտար պլանները ձախողվելու են, երբ հանդիպեն Հայաստանի գիտակից ու արժանապատիվ հատվածի հզոր դիմադրությանը։

Ուղղակի պետք է ոչ թե անհատապես ու մեկուսացված պայքարել, այլ համախմբված՝ ՑԱՆՑԱՅԻՆ եղանակով՝ ԹԻՐԱԽԱՅԻՆ ու ԱՍԻՆԽՐՈՆԻԿ հարվածներ հասցնելով ներքին և արտաքին թշնամիներին։

Միացեք փոքր այն խմբերին, որոնք գործում են նշված սխեմայով։ Նրանք բավականաչափ հաջողություն ունեն հատկապես Արցախ շրջակա տարածքներում, բայց դրա մասին մեկ այլ առիթով և այլ՝ ոչ հրապարակային ձևաչափով։

Դուք դրանով ոչ միայն կփրկեք ձեր սոցիալական անկախ ու ինքնուրույն տեսակը ինքլյուզիվ կապիտալիզմի թրթուրների տակ, այլև կպահպանեք ձեր ազգային ինքնուրույնությունը և արժանապատվությունը։

Արտակ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն