Գլխավոր » Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախում սովամահության դեպքն իրական է. Արման Թաթոյան

Օգոստոս 15, 2023թ. 21:06

Արցախում սովամահության դեպքն իրական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: 

Նա նշել է, որ քիչ առաջ խոսել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ուսումնասիրել են փաստաթղթերը.

«Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն: Բայց չպետք է մոռանալ, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետեւանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք, իսկ խաղաղասիրությունն էլ բացարձակ կեղծիք է»:

Հիշեցնենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել: Պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետեւանքով։


Դիտել Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն