Հումանիտար երթուղիների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում. Լավրովն ու Բայրամովը բանակցել են
Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային առավել արդիական օրակարգի շուրջ:
Հատկապես շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության շուտափույթ ապաէսկալացիան, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակումը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիր կատարման անայլընտրանքայնությունը՝ Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։ Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության շուրջ։












