Մենք, Նիկոլին «դավաճան» ասելով` մեղմում ենք իր հանցանքը, Նիկոլը ցեղասպան է
«Մենք Նիկոլի «դավաճան» ասելով մեղմում ենք իր հանցանքը: Նիկոլը ցեղասպան է: Արցախը ցեղասպանելու բոլոր պայմանները ստեղծել է…Երբեք ոչ մի պարագայում չի կարելի վստահել թուրքին կամ մտածել՝ ինչ-որ տեղ հնարավոր է մեզ փափուկ վերացնի, ո՛չ, Արցախի ընկնելուց հետո կայծակնային արագությամբ, չենք հասցնելու նույնիսկ ուշքի գանք, մեզ թուրքերը ոչնչացնելու են: Վերաբնակեցումը մեզ ոչնչացնելուց հետո է լինելու:
Թուրքերը չեն թողնելու, որ հայը ոտքի վրա կանգնի, մեկ հայ մնա, պատմության մեջ հիշողություն չմնա, սա է թուրքը:
Էլի եմ ասել՝ Շառլ Միշել, ԱՄՆ ներկա եւ նախկին դեսպաններ, դուք հանցագործ եք, երբ փորձում եք հայտարարել կամ աչք փակել Արցախի ինքնորոշման վրա: Թող բարձր չհնչի, Արցախի հարցը վաղուց լուծված է: Հարակից 5 շրջանի հարցն էր մնում, մերոնք էլ ասում էին՝ փաթեթային լուծումով մենք կզիջենք ու ճանաչում ենք Արցախի անկախությունը:
Ոչ մեկս չգիտի՝ ոնց պատահեց, որ մենք հասանք այս օրին: Պետք է մեկ վայրկյան շուտ այս իշխանությունից ազատվել եւ չմտածել, թե ով կլինի իշխանության. մեր փրկությունը սրանցից ազատվելն է: Պատերազմը սրանք են բերելու, սրանք տանելու են վերջնական կործանման»:
Հուսիկ Արա
բանաստեղծ












