Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Ով չի խոսել, գործել ընդդեմ այս թրքաբեր-մահաբեր իշխանության` նրանց սրտում փոքրիկ նիկոլն է

Օգոստոս 15, 2023թ. 23:59

Մտահոգ մարդկանց մոտ տեսա միանգամայն արդարացի բարձրաձայնումներ առ այն, թե ու՞ր է մտավորականությունն այս դժնդակ օրերին:

Դաժան բան եմ ասում, բայց չասել չեմ կարող. ով մինչև հիմա իրապես խոսել է ու գործել ընդդեմ այս թրքաբեր-մահաբեր իշխանության, նրա՛ նք են, քիչ են, անգամ մատների վրա կարելի է հաշվել իրենց, բայց էդքանն են:

Ով չի խոսել՝ իզուր մի՛ խոսեցրեք: Նրանց սրտում փոքրիկ նիկոլն է:

Կամ ով այս կործանարար փուլում գլխավոր դավաճանական խունտային ու պարագլխին թողած՝ «դժգոհում է» իշխանությունից, որ Ջերմուկի ճամփին զուգարաններ չկան, ապա իրեն մի՛ հարցրեք Արցախի ու այս Մեծ դավաճանության մասին, նրա սրտում ևս նստած է փոքրիկ նիկոլը, և նա ձեզ կա՛մ նայելու է ձկան համրությամբ ու օձի անթարթ հայացքով, կա՛մ նախկին իշխանության ծնկների վրա աճած որոշ պալատական սազանդարների նման հանկարծ պոռթկալու է, անկեղծանալու և անուղղակի խոստովանելու, որ ինքը Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Մեծ դավաճանության, արցախահայության ցեղասպանության իրագործողներից է, և եթե նիկոլին մի ձայն պակասեր ընտրվելու համար, ապա ինքն ապահովելու էր այն:

Սա՛ է իրականությունը, և այլևս չարժե անգամ խոսել մտավորական կոչված այդ մասսայի մասին, ով կա՛մ լռել է, կա՛մ խոսել / դժգոհել ստամոքսից, կա՛մ, առավել ևս, իրեն հայտարարել Մեծ դավաճանության գործուն մասնակից:

Պետք է հենվել այն փոքրաթիվ, բայց մեր օրերում հերոսաբար մարտնչող, զրկանքներ կրող, աշխատավայրերից հեռացվող բայց կռիվը չդադարեցնող մտավորականների՝ հայի իսկական տեսակի վրա և առաջ գնալ:


Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն