Գլխավոր » Society, Լրահոս

Սրանք որքան շատ հայ կսպանեն` այնքան մեծ է խրախուսանքի աստիճանը. Էդգար Ղազարյան

Օգոստոս 15, 2023թ. 20:23

Որքան շատ հայ սպանեն, այնքան մեծ է խրախուսանքի աստիճանը

Ուղիղ մեկ տարի առաջ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո ոչ մի քաղաքական պաշտոնյա ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև պաշտոնանկ չի արվել։ Ավելին, ողբերգության գլխավոր պատասխանատուներից մեկը, ՀՀ ոստիկանության պետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր Վահե Ղազարյանը առաջխաղացման արդյունքում նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար, իսկ մյուս գլխավոր պատասխանատուն` ՀՀ արտակարգ իրավիճակներին նախարար Արմեն Փամբուխչյանը դարձել է այդ ողբերգության փլատակների վրա իրեն քաղաքապետի թեկնածու հռչակած Տիգրան Ավինյանի նախընտրական շտաբի ղեկավարը։

Ոչ մի քաղաքական պաշտոնյա հրաժարական չի տվել և պատասխանատվության չի ենթարկվել նաև 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգությունից հետո։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ


Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն