Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը դեսպաններին վստահեցնում է, թե Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն առավել արդյունավետ է, քան Լաչինի միջանցքը

Օգոստոս 16, 2023թ. 14:50

Ադրբեջանի իշխանությունը` երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար այց է կազմակերպվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևն ասել է թե ճանապարհն ունի օրական 17 հազար մեքենա «ընդունելու» կարողություն: Նրա խոսքով՝ այդ ճանապարհը «պատմական, աշխարհաքաղաքական և տնտեսական առումներով կապել է Ադրբեջանի Ղարաբաղ շրջանն իր այլ շրջանների հետ, և այն առավել արդյունավետ և քիչ ծախսատար է՝ Լաչինի միջանցքի համեմատությամբ, հատկապես ձմռանը»:

«Ադրբեջանը չի կառուցում ինչ-որ անցակետեր և արգելապատնեշներ այս ճանապարհի վրա: Եթե կա պահանջարկ ապահովել տեղի բնակիչների կարիքները, այս ճանապարհը հանձնվել է շահագործման և պատրաստ է օգտագործման: Դա նաև հաստատվել է ԵՄ և ԿԽՄԿ համապատասխան հայտարարություններով»,- ասել է Հաջիևը:


Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն