Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս

Նման անխոհեմ պահվածքը քաղաքական հետևանքներ է պարունակում, այն տագնապալի է․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ ԵՄ դիտորդների հակասական հայտարարությունների մասին

Օգոստոս 16, 2023թ. 21:24

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը՝ դիտորդական առաքելության ուղղությամբ ադրբեջանական կրակոցները հերքելու, ապա, տեսաապացույցների հրապարակումից հետո հաստատելու հարցում։

«Այդ մոտեցումը ոչ միայն վտանգում է առաքելության վստահելիությունը, այլև լուրջ կասկածներ հարուցում դրա ընդհանուր արդյունավետության վրա: Նման անխոհեմ պահվածքը զգալի քաղաքական հետևանքներ է պարունակում և, որ ավելի տագնապալի է, վտանգում է ԵՄ առաքելության անձնակազմի և խոցելի քաղաքացիական սահմանամերձ համայնքների անվտանգությունը, որոնք հետևողականորեն ենթարկվում են հարձակումների»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հուսահատեցնող է համարում այն փաստը, որ ԵՄ առաքելությունը ձեռնպահ է մնում ագրեսորին բացահայտ մատնանշելուց և չի հստակեցնում, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում կրակոցների համար, որոնք թիրախավորում էին նաև ԵՄ առաքելության անձնակազմին:

«Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ դիտորդական առաքելությանը կոչ է անում գործել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։ Սա խսիտ անհրաժեշտ է ԵՄ առաքելության արժանահավատության և աշխատանքի արդյունավետության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։


Դիտել ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն