Արցախցուն սպանել են նրանք, ովքեր մեզ համոզում են, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ կարելի է «խաղաղության» մեջ ապրել
Արցախում սովից 40-ամյա հայ է մահացել ։
Կրկնեմ …ԱՐՑԱԽՈՒՄ …ՍՈՎԻՑ…ՀԱՅ…ՄԱՐԴ Է …ՄԱՀԱՑԵԼ ։
Եվ թող ոչ ոք հիմա չհամարձակվի նույնիսկ ծպտուն հանել, որ այդ տղայի մահը չի կարելի քաղաքականացնել։
Նրան սպանել են թուրքերն ու ազերրները, մարդկանց սովամահության ենթարկելով։
Բայց նրան սպանեցին նաև նրանք, ովքեր մեր ԱԶԳ ը բաժանում էին և շարունակում են բաժանել հայաստանցիների և ղարաբաղցիների։
Սպանեցին նրանք, ովքեր խելացի տեսքով քննարկում էին “Հայաստանի պետականության պահպանման գինը” Արցախը թուրքին ոչնչացման հանձնելու հաշվին ։
Սպանեցին նրանք, ովքեր ասում էին և հիմա ասում են ՝ “Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք” ։
Սպանեցին նրանք, ովքեր կարծում են, որ իրենց պատիվը, խիղճը, արժանապատվությունը, Հայրենիքը կարելի է փոխանակել մի կտոր երշիկի հետ ։
Սպանել են նրանք, ովքեր ասում են “ինչ ուզում եք հանձնեք, կարևորը, որ պատերազմ չլինի ” ։
Սպանեցին նրանք, ովքեր իրենց հայրենիքը փոխանակեցին “զատո ասֆալտը լավն է” և “տնտեսությունն աճում է” արտահայտություններով։
Սպանեցին նրանք, ովքեր թուրքական թութակի պես օրեցօր կրկնում են այս անասնական հիմարությունը ֊《Ես առժևորում եմ Արցախը, բայց ավելի կարևոր է Հայաստանի պետականությունը》( շատ լավ հասկանալով, որ Հայաստանի պետականությունը ուղիղ կապ ունի Արցախի գոյության հետ)։
Սպանել են նրանք, ովքեր մեզ համոզում են , որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ կարելի է “խաղաղության” մեջ ապրել , միայն պետք է մոռանալ, որ մենք հայ ենք։
…այս տղայի մահը մի բան ապացուցեց, եթե հանուն շինծու 《խաղաղության》 դավաճանենք ինքներս մեզ և մոռանանք, որ մենք հայ ենք, թուրքերն ու ադրբեջանցիները դա երբեք չեն մոռանա։












