Գլխավոր » Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Չինաստանը կոչ է անում Լաչինի միջանցքի հետ կապված վեճերը լուծվել երկխոսությամբ. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

Օգոստոս 17, 2023թ. 00:43

Չինաստանն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և կոչ է անում առկա վեճերը լուծել երկխոսությամբ, քննարկումների և խորհրդակցությունների միջոցով։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։

«Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես կոչ է անում, որ Լաչինի միջանցքի հետ կապված վեճերը լուծվեն երկխոսությամբ քննակումների և խորհրդակցությունների միջոցով։ Հավատացած ենք և հույս ենք հայտնում, որ կողմերը բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական իրավիճակը, կլուծեն դիվանագիջական ջանքերի միջոցով։ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են․ երկու երկրների հիմնարար շահերից է բխում անվտանգության և զարգացման ընդհանուր ճանապարհով ընթանալը»,- նշեց Չինաստանի ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություններ են ընդունել՝ պայանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսորտային համագործակցության և սահմանային խնդիրների վերաբերյալ։

«Վերջերս Հայաստանը և Ադրբեջանը մի շարք քննարկումներ են ունեցել համապատախսան կողմերի միջնորդությամբ՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և գործողություններ երկու պետությունների կողմից՝ հանգուցալուծելու վիճահարույց խնդիրները դիվանագիտական և խաղաղ ճանապարհով։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փոխադարձ զիջումների գնալ այս հայտարարությունների հիման վրա և հավուր պատշաճի լուծել առկա վեճերը միջազգային մարդասիրական և միջազգային նորմերի հիման վրա։ Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն այս նպատակին»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։


Դիտել Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն