Գլխավոր » NKR, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս

Մտահոգիչ են Ղարաբաղում իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրությունները․ ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Օգոստոս 17, 2023թ. 00:51

ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև շեշտեց՝ մարդասիրական որևէ օգնություն չպետք է քաղաքականացվի:

Այնուհետև հայտարարություններ արեցին ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները։ Գաբոնի ներկայացուցիչը կարևորեց, որպեսզի ապահովվի, որ Բրյուսելում ընթացող քննարկումները հաջողություն ունենան, նրա կարծիքով՝ կողմերը պետք է պատասխանատու մոտեցում ստանձնեն․ «Չպետք է ռազմական սպառնալիք օգտագործել կամ ատելության խոսք ու ռազմաշունչ հռետորաբանություն օգտագործել»։

Բրազիլիայի ներկայացուցիչն ասաց․ «Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական իրավիճակի վատթարացմանը։ Հունիսից փակված է ճանապարհը մարդասիրական օգնության համար։ Պետք է անպայման հաշվի առնել մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Ներկայիս պատային իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին։ Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի ԼՂ առանց խոչընդոտ մարդասիրական օգնության հասանելիությունը՝ այդ թվում Աղդամ-Խանքենդի ճանապարհի հնարավորությունը»։

Բրազիլիայի ներկայացուցիչը կոչ արեց կողմերին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի դրույթներին։


Դիտել NKR, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն