Գլխավոր » Regions, TOP, Լրահոս

Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություն և ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար

Օգոստոս 17, 2023թ. 14:24

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ:

Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:

Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով թե´ ներքին, թե արտաքին լսարանի համար:

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ»:


Դիտել Regions, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն