Գլխավոր » Լրահոս

Ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է․ Արցախի ՊԲ

Օգոստոս 17, 2023թ. 15:27

Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ:

Հետևաբար, Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն