Գլխավոր » Society, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ինչպե՞ս չեն հասկանում, որ մեր 120 հազար հայրենակից կանգնած են մահվան շեմին

Օգոստոս 18, 2023թ. 00:29

«Չգիտեմ, երևի սա աննախադեպ է, ի՞նչ կարող ենք անել՝ պայքարել։ Անշուշտ պայքարել, բարձրաձայնել, աշխարհին տեղեկացնել, փորձել աշխարհին հնարավորինս ձայն հանել տալ, գոռալ տալ։ Այդ ամենից զատ, վերջիվերջո, հասկանալ ողբերգության աստիճանը, քանի որ շատերը չեն հասկանում, ու ես չգիտեմ, թե ինչպես չեն հասկանում։ Ինչպե՞ս չեն հասկանում, որ մեր 120 հազար հայրենակից կանգնած են մահվան շեմին, ինչպե՞ս կարող ես անտարբեր լինել, ինչպե՞ս կարող ես քո առօրյան ապրել, դեռ մի բան էլ խնջույքներ փորձել հնարավորինս ճոխ ու ուրախ անել։ Ես չեմ հասկանում, դա մարդկային չէ։

Հիշում եմ, երբ Քեսաբի դեպքերի ժամանակ բոլորս ասում էինք՝ «Save Kesab», հագնում էինք նույն գրությամբ շապիկներ, մեր էջերում էինք դնում այդ գրառումը, բա այժմ ինչո՞ւ համատարած չի արվում «Save Artsakh», չէ՞ որ սա մերն է, մեր ազգն է, առանց այդ էլ քիչ ենք մնացել։ Ինձ համար անհասկանալի է ազգի այս զոմբիացումը, բայց դրա հետ մեկտեղ՝ ես փորձում եմ բացատրել, թե ինչ գործիքներով ու գործառույթներով է սա արվում։

Օրինակ, մի գործիքը Սնուփ Դոգի մոտակա համերգն է։ Սա գործիք է, որպեսզի շեղեն, հնարավորինս զոմբիացնեն։ Ցածր ինտելեկտ ունեցող մարդկանց շատ հեշտ է նման ձևով տանել դեպի մոռացում ու զոմբիացում։ Ուղղակի կոչ եմ անում բոլորին՝ սթափվեք, սթափվեք, որովհետև պատմությունը ոչ մեկիս չի ների, մեր երեխաները մեզ չեն ների»։

Դիզայներ, նկարիչ, քանդակագործ Արման Նուռ


Դիտել Society, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն