Գլխավոր » Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո դարձյալ իրավիճակը չի փոփոխվում

Օգոստոս 18, 2023թ. 00:37

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստից հետո էլ առայժմ Կոռնիձորի սահմանային հատվածում իրավիճակի փոփոխություն չկա: 23-րդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում մարդասիրական օգնությամբ 22 բեռնատար: Այս մասին «Լուրեր»-ին ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Արդեն երրորդ տասնօրյակն է սկսվել, ինչ մոտ 400 տոննա հումանիտար օգնությունը բարկ արևի տակ սպասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասնելու հնարավորությանը՝ այստեղ՝ Հակարի կամրջի հարևանությամբ, Կոռնիձոր գյուղի սահմանային հատվածում։

Բեռներն առայժմ հնարավոր է եղել զերծ պահել փչանալուց. այն ապրանքատեսակները, որոնց պահպանման համար ջերմային հատուկ ռեժիմ է անհրաժեշտ, գտնվում են ավտոմատ հովացման համակարգ ունեցող բեռնատարներում։

Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է, արձանագրվեց նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16֊ի նիստում։


Դիտել Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն