Գլխավոր » Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ՄԱԿ-ը և մենք

Օգոստոս 18, 2023թ. 00:50

«Այնուամենայնիվ, ես էլ որոշեցի կարծիք հայտնել երեկվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից։

Անկեղծ ասած, այլ բան չէի սպասում։ Մի պահ պատկերացրեք, որ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է և քննվում է, օրինակ՝ Բոլիվիա-Պարագվայ հակամարտությունը։ Հայաստանի ներկայացուցիչը երկու կողմերին կոչ կաներ գնալ բանակցությունների և խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։

Այո՛, հայ «առաջադեմ» գործիչներ, սա է ձեր երազանքի միջազգային հանրությունը։ Ահա թե ինչ է ասել միջազգային կոչվող հանրության ականավոր ներկայացուցիչ Ուինստոն Չերչիլը․ «Ազգերը, որոնք պատրաստ են կռվելու, նորից վեր են հառնում, բայց նրանք, ովքեր հնազանդորեն հանձնվում են, նրանց վերջը եկել է»»։

Ավետիք Իշխանյան


Դիտել Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն