Օտարերկրյա ներդրողներին Հայաստանում անհանգստացնում է անվտանգային խնդիրը
Օգոստոս 18, 2023թ. 22:45
Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ անվտանգային խնդիրը:
Վերջերս մի անգլիական ընկերություն ևս վաճառեց Կապանի մի հանքերից մեկի իր մասնաբաժինը: Այս մասին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Ըստ տնտեսագետի, Հայաստանի հանքարդյունաբերությունը օտարերկրյա ներդրողների համար որոշակի առումով ռիսկային է դարձել: «Դա պայմանավորված է, հատկապես, Սյունիքի անվտանգային խնդիրներով: Մեր երկրում, թիվ մեկ խնդիրը շարունակում է մնա անվտանգային խնդիրը»,-ասել է տնտեսագետը:












