Գլխավոր » Society, TOP, Լրահոս, Հասարակություն

Դեռ ժամանակ ունենք պետությունը պահելու համար, քիչ, բայց ունենք

Օգոստոս 18, 2023թ. 23:28

Ադրբեջանի առավելությունը կայանում է նրանում, որ բոլոր պետական ինստիտուտներն աշխատում են բարձր մակարդակով և սինխրոն, այսինքն ինստիտուտների միջև կա փոխգործակցության բարձր մակարդակ` ՊՆ, ԱԳՆ, հատուկ ծառայություններ, տեղեկատվական բլոկ և այլն։ Բացի այդ, Ադրբեջանում բարձր օղակի պաշտոնյաները բավականին կրթված և հատուկ պատրաստություն անցած մարդիկ են, ովքեր պաշտոնավարում են տևական ժամանակ, այսինքն տիրապետում են իրենց ոլորտին և կառավարումն ընթանում է կայուն։

Ուղիղ նայելով ճշմարտության աչքերին` պետք է ասենք, որ Հայաստանում ինստիտուտները չեն աշխատել ոչ նախկինում, ոչ ներկայում, շեշտը դրված էր ու դրված է անձերի վրա, ինչը չէր կարող աղետի չբերել։ Ինստիտուտների փոխգործակցության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Բանակում անգամ ՊՆ – ԳՇ փոխգործակցությունն է շատ թույլ։

Սա պատերազմում պարտության և այժմ երկրում ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառն է։ Հայաստանում ինստիտուտները չեն աշխատում, ինչի հետևանքով ստեղծվել է քաոս։ Անհրաժեշտ է հիվանդությունը ճիշտ ախտորոշել, որպեսզի բուժումը սկսվի ճիշտ տեղից և ընթանա բարեհաջող։ Ինստիտուտները պետք է կայացնել, այլ տարբերակ չունենք։ Պետական ապարատը ժամացույցի պես պետք է աշխատի։ 1-2 տարի է անհրաժեշտ ինստիտուտների աշխատանքը կայունացնելու, սինխրոնիզացնելու և պետության կառավարումը անձերից ինստիտուտներին հանձնելու համար։ Հենց սա էր պետք անել պատերազմից հետո, բայց մենք ևս 3 տարի անիմաստ վատնեցինք։

Եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, չենք կարող չասել, որ այսքան տարի ապրել ենք իմիտացիաներով։ Դեռ ժամանակ ունենք պետությունը պահելու համար, քիչ, բայց ունենք։

Վահե Աղաջանյան


Դիտել Society, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն