Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հոգևոր, Մեր մեծերը, Մշակույթ

Ես դրախտի պահապան հրեշտակներից մեկն եմ, որ մաքրում է դրախտի ճանապարհը փուշ ու տատասկից

Օգոստոս 21, 2023թ. 22:35

Այս պատմությունը ինձ պատմել է Ղամիշլիում ապրող մի տարեց սասունցի 1990 թվականին։ Ասում են սասունցիները արցախցիների պես պինդ ու երկարակյաց են, քանի որ ՀԻՇՂՈւԹՅՈւՆ ունեն: Այս պատմությունն էլ, որքան անիրական է նույնքան էլ իրական է, քանզի պատմողը սասունցի էր,,, ,,Ամեն առավոտ գյուղում ամենաշուտը Դարբնոցի դարպասներն էին բացվում։ Բացվող դարպասների ճռռ ո ցը նման էր ծանր հոգոցի։ Մի օր էլ, երբ նոր_նոր էր լույսը բացվել, ու սովորականի պես ժամ_պատարագ չխախտած դարբինը անշտապ գնում էր դարբնոց, հանկարծ նկատում է, որ դարբնոցի դռանը մի անսովոր հաճախորդ է կանգնած, սեւ սքեմի մեջ պարուրված, ուսին գերանդի։ Մի պահ կանգ է առնում, մտածում, գուցե աչքին է երեւացել։ Հետո որոշում է, ,,Չլինի Գաբրիել հրեշտակն է,,,,? ։ Էհ, մի օր եկել եմ, մի օր էլ պիտի գնամ,_ որոշում է նա ու անվարան հասնում դարբնոցի դռանն ու բարեւում խորհրդավոր հաճախորդին։ Մեղմ, բարի ձայնով Արտասովոր հաճախորդը պատասխանում է բարեւին։

,,_Չէ, մահվան հրեշտակը չէ, ձայնը շատ անուշ էր,,_ ինքն իր մեջ որոշում է դարբինն ու սրտապնդված հարցնում գալու նպատակը։,

,,_Գերանդիս եմ բերել , որ սրես,,_պատասխանում է անսովոր հաճախորդը։

Դարբինը զարմանում է, ախր նա ոչ հնձվորի էր նման, ոչ էլ շինականի, ձայնն էլ ասես անուշ, մեղմ հրեշտակի ձայն լիներ,,, Ու հարցնում է,

,,_Ով ես դու?,,,;

Այստեղ անսովոր հաճախորդը բացում է գաղտնիքը, ասելով,

,,Ես դրախտի պահապան հրեշտակներից մեկն եմ, որ մաքրում է դրախտի ճանապարհը փուշ ու տատասկից,,, Այնքան քիչ են այդ ճանապարհով եկողները, որ փուշ ու տատասկը փակել է,,, Գերանդիս փուշ ու մացառ հնձելուց մաշվել է,,, Բերել եմ կարգի բերես, սրես, գնամ գործս ավարտեմ,,,։


Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հոգևոր, Մեր մեծերը, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն