Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը

Արևմտյան Հայաստանում գտնվող «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին լրջորեն վնասվել է

Օգոստոս 21, 2023թ. 23:24

1872-ին հայ վարպետների կողմից Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին լրջորեն վնասվել է:Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը՝ նշելով, որ դա պայմանավորված է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում 7.6-7.7 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետ:

Եկեղեցին  վերանորոգման կարիք ունի և այդ պատճառով էլ այս պահին եկեղեցում որևէ ծիսակատարություն չի անցկացվում: «Քառասուն մանուկ» եկեղեցու առաջնորդ Յուսուֆ Թաբաշը վերանորոգման խնդրանքով դիմել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությանը:

«Այս երկրաշարժը մեր ծեսերը կիսով չափ խափանել է, այս պահին մեր եկեղեցու վերանորոգման հարցը քննարկվում է մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից»,-ասել է Թաբաշը:

Թուրքիայում միակ հայկական գյուղի՝ Հաթայ նահանգում գտվող Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորական Ավետիս Թաբաշյանը ևս խոսել է վնասված եկեղեցիների մասին:

Ըստ  Թաբաշյանի՝ բացի «Քառասուն մանուկ» եկեղեցուց մի շարք այլ տեղերում գտնվող շուրջ 16 հայկական եկեղեցի ևս երկրաշարժի հետևանքով լրջորեն վնասվել է: Այնտեղ նույնպես ծիսակատարություններ չեն անցկացվում: Դրանց վերանորոգման համար դիմումները ևս ուղարկվել են համապատասխան նախարարություն:


Դիտել Culture-Hogevor, TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն