Գլխավոր » Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Աշխարհը պետք է իմանա, թե Արցախում ինչ է կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է (տեսանյութ)

Օգոստոս 20, 2023թ. 20:51

Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն…

Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն, իմ ձայնը լինեն, երեխաներիս ձայնը լինեն, որպեսզի վերջը դնենք այս դաժանության…

Վերցրի հեռախոսս ու նկարեցի…

Մտածում էի, թե ինչպես և երբ հրապարակեմ…

Այսօր առավոտյան իմացանք, որ Մարիան տեղափոխվել է հիվանդանոց և լույս աշխարհ բերել իր չքնաղ զույգ դուստրերին:

Շնորհավորում ենք, Մարիա ջան, թող աղջիկներդ առողջ ու խաղաղ մանկություն ունենան:

Եվ հանուն բոլոր-բոլոր երեխաների՝ դիմում ենք բոլորին՝ դու՛ք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը:

_________

Maria visited us yesterday being very concerned about the future of her expected twins.

“The world should know what is happening here, people should realize that this is a genocide, a real genocide… “, she said.

“I want to speak, I want to address the famous, audible people to speak up, to be my voice, to be the voice of my children… to put an end to this cruelty…”

I just took my phone and started recording…

Was wondering how and when to publish…

This morning we learned that Maria was taken to the hospital and gave birth to her twin daughters. Congratulations, dear Maria, may your daughters have a healthy and peaceful childhood.

And for the sake of all children, we urge all of you – be the voice… prevent this genocide.


Դիտել Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն