Գլխավոր » Լրահոս

ԱԺ պատգամավորը կրակ է բացել օրը ցերեկով

Հոկտեմբեր 5, 2009թ. 19:20

«Ռեգնում» լրատվական գործակալության տվյալներով` հոկտեմբերի 5-ին  Երասխ-Երևան ճանապարհի վրա` Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել միջադեպ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի և Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի  միջև վեճ է ծագել, որի արդյունքում  Զադոյանը մեքենայի բանալիով հարվածել է պատգամավորի գլխին, որին վերջինս պատասխանել է հինգ կրակոցով` իր սեփական «Բրաունինգ» մակնիշի ատրճանակից: Արթուր Զադոյանը  վնասվածքներ է ստացել աջ ձեռքի և ոտքի շրջանում: Ընթանում է հետաքննություն:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն