Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Արմավիրցի հրաշամանուկը 4 ոսկե մեդալ է նվաճել

Օգոստոս 22, 2023թ. 23:08

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh’s cup մրցաշարում:

Արմավիրցի Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ (13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) ու ազատ վարժություններում (13,150):

Մամիկոն Խաչատրյանը երեք արծաթե մեդալ է նվաճել՝ զուգափայտ (13,150), օղակներ (13,000) ու ազատ վարժություններում (13,000), իսկ նժույգ թափերում դարձել է բրոնզե մեդալակիր` վաստակելով 13,850 միավոր և կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մարմնամարզիկները մրցաշարին մասնակցել են մարզիչ Արտակ Այդինյանի ղեկավարությամբ:  

Արմավիրի մարզպետի աշխատակազմ


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն