Գլխավոր » NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է. սեպտեմբերի 2-ին բոլորս միասին կանգնենք Արցախի պայքարի կողքին

Օգոստոս 23, 2023թ. 16:00

Սեպտեմբերի 2-ին, բոլորս միասին կանգնենք Արցախի պայքարի կողքին, համահայկական բարոյական աջակցություն ցուցաբերենք մեր հայրենակիցներին: Աշխարհը պետք է իմանա, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակված Արցախի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը, հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն ազգերին տրված իրավունք էր, այլ գոյության և սեփական հայրենիքում անվտանգ ու խաղաղ ապրելու կենսական պահանջ:

Արցախը միշտ հանդիսացել է Հայաստանի Հանրապետության զրահաբաճկոնը: Թույլ չտանք, որպեսզի Արցախի կորուստը հանգեցնի Հայաստանի ինքնիշխանության ու պետականության կորստին:

Սա համազգային նպատակ է, ապրելակերպ, պատմականորեն արդարացված պայքար:

Մասնատված, միմյանց դեմ հակադրվող, քաոսի և անորոշության միջավայրում ապրող հայ ժողովրդին հեշտ է ցեղասպանել, մոլորեցնել և նրանից խլել իր բոլոր իրավունքներն ու կենսական տարածքները:

Միավորված ու մեկ նպատակի ձգտող հայ ժողովրդին երբեք չի հաջողվել խաբել ու պարտության մատնել:

Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ


Դիտել NKR, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն