Գլխավոր » Regions, TOP, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան

Մենք հայտարարում ենք, որ Ղրիմը Ուկրաինայի մաս է. Էրդողան

Օգոստոս 23, 2023թ. 22:58

Թուրքիան առաջին իսկ օրվանից չի ճանաչել Ղրիմի անօրինական բռնակցումը և շարունակում է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Կիևում «Ղրիմի հարթակ» երրորդ գագաթնաժողովի կապակցությամբ իր տեսաուղերձում։

«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և առաջին իսկ օրվանից վճռականորեն հայտարարել է այդ քայլի ոչ լեգիտիմ լինելու մասին։ Մենք պահպանում ենք մեր դիրքորոշումը նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու առումով։ Բոլոր հարթակներում, և հիմնականում՝ ՄԱԿ-ում, մենք հայտարարում ենք, որ Ղրիմը Ուկրաինայի մաս է»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով, Թուրքիայի առաջնահերթությունը նաեւ Ղրիմի բնիկ ժողովուրդների՝ Ղրիմի թաթարների անվտանգության ու բարեկեցության ապահովումն է։


Դիտել Regions, TOP, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն