Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն` ի պաշտպանություն Արցախի
Օգոստոս 31, 2023թ. 23:07
Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյանն էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ո՞վ էր ստիպում,
Մեզ աստղերի պես ցիրուցան անեք,
Որ միշտ մեզ տեսնեք, ուր էլ որ գնաք…
Գևորգ Էմին
Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ»։
Տեղեկացնենք, որ Երեւանում ընդդիմությունը նույնպես հայտարարել է Արցախի անկախության օրվան նվիրված մեծ հանրահավաքի մասին:












