Գլխավոր » Culture-Hogevor, Society, TOP, Լրահոս, Հասարակություն

Մեր ստորագրությամբ չեղարկենք Սնուպ Դոգի միջոցառումը

Օգոստոս 31, 2023թ. 23:29

«Սրբազան Հայաստան»-ը տարածել է հայտարարություն.

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին ժամանակներում Հայաստան են գալիս կամ փորձում գալ համերգային ծրագրերով այնպիսի երգիչ-կատարողներ, որոնց պահվածքը, տեսահալովակները աչքի է ընկնում անթաքույց անբարոյականության, այլասերվածության, սրբապղծության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, թմրամոլության ու պղծության քարոզ: Սա սպառնալիք է ներկայացնում մարդկանց հոգևոր անվտանգության տեսանկյունից և հարուցում է հանրության մտահոգ հատվածի արդար վրդովմունքը:

Այս անգամ ՀՀ կառավարությունն է արդեն Հրազդան ստադիոնում սեպտեմբերի 23-ին համերգ տալու համար հրավիրել Սնուպ Դոգ անունով մի երգչի, ով բացահայտ թմրամոլ է, պոռնոֆիլմերի պրոդյուսեր, աշխարհում ամենահայհոյախառն երգիչների եռյակում է, ձերբակալվել է ապօրինաբար կոկային պահելու մեղադրանքով և ենթարկվել կալանքի:

Ավելին, հարկատուների հաշվին, ում կարծիքը բնականաբար չեն հարցրել, կառավարությունը այդ միջոցառումը կազմակերպիչին հատկացնելու է 2.318.596.800 (երկու միլիարդ երեք հարյուր տասնութ միլիոն հինգ հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (համարժեք է 6 միլիոն ԱՄՆ դոլարի):

Այդ գումարով կարելի է ամրացնել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը, մասնավորապես՝ գնել 100 էքսկավատոր դիրքերի ինժեներական աշխատանքների համար: Այդ գումարը բավական է գնելու 300 միկրոավտոբուս գյուղերի միջև մարդկանց փոխադրման համար, կամ 360 տրակտոր աղքատ գյուղերի գյուղատնտեսական աշխատանքների համար, ստեղծել 20 մեգավատ արևային կայան, կառուցել 6 նոր բարձրակարգ դպրոց և այլն: Սա միայն ֆինանասական կողմն է:

Ըստ հայրենի կառավարության՝ ծրագրի շահառուներն են լինելու հանրության լայն զանգվածներ, այդ թվում՝ սոցիալապես խոցելի խմբեր:

Մեզ համար անընդունելի է, երբ ՀՀ կառավարությունը մեր գումարների հաշվին խրախուսում է հայհոյախառն և քրեական ենթամշակույթին մոտ կենսագրություն ունեցող երգչին: Ուստի, առաջարկում ենք բոլոր արժանապատիվ, բարոյական-հոգևոր արժեհամակարգ ունեցող հայրենակիցներին միանալ Կառավարությանն ուղղված կոլեկտիվ հանրագրին՝ առաջարկով.

Սնուպ Դոգի միջոցառումը չեղարկել (Ծրագիրն ուժը կորցրած ճանաչել), իսկ Ծրագրի համար նախատեսված 2.318.596.800 ՀՀ դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը:

Ովքեր ցանկանում են միանալ այս հանրագրին, խնդրում ենք մինչև 10.09.2023թ. ստորև նշված հղումով բացված էջում լրացնել անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, այնուհետև ստորագրել և սեղմել ուղարկել կոճակը:

ՄԻԱՆԱԼՈւ ՀՂՈւՄԸ՝

https://form.jotform.com/232411643677457

ՀԱՆՐԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ՝ ստորև:

❗️Շնորհակալություն բոլոր միացողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:

‼️ Խնդրում ենք տարածել:

Սրբազան Հայաստան


Դիտել Culture-Hogevor, Society, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն