Շավարշ Քոչարյանն ու Դավիդ Ջալագանիան բանակցել են Հայաստանի ու Վրաստանի սահմանների հստակեցման շուրջ
Հոկտեմբեր 5, 2009թ. 19:32
«Նովոստի-Գրուզիա» գործակալության հաղորդմամբ` Հայաստանն ու Վրաստանը պետք է ակտիվացնեն սահմանազատման դիրքորոշումները հստակեցնելուն ուղղված երկխոսությունը:
Բանակցությունների ժամանակ վրացական պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան, իսկ հայկական կողմից` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Չսահմանազատված հատվածների առնչությամբ երկու կողմի փորձագետներին հանձնարարվել է կոնկրետ առաջարկներ ներկայացնել: Հանդիպման ընթացքում արձանագրվել է դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ երկխոսությունն ակտիվացնելու ցանկություն»,- ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի, ասված է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Երկկողմ հաջորդ քննարկումների տեղն ու ժամանակը կհստակեցվեն որոշ ժամանակ անց:
Armar.am












