Գլխավոր » NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքեին մասնակցելով` մենք պետք է ապացուցենք, որ անկոտրում Արցախին թև ու թիկունքն ենք. Գևորգյան

Սեպտեմբեր 1, 2023թ. 12:53

Աղդամի ճանապարհը մերժելով հերոսական արցախցին ապացուցեց, որ թուրքի ձեռից հաց վերցնող չէ, ցույց տվեց իսկական արցախցու տեսակը։

Սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքով մենք պետք է ապացուցենք, որ անկոտրում Արցախի թև ու թիկունքն ենք, որ մեր պայքարը արդարադատության և հայրենատիրության պայքար է։

Հատուկ դիմում եմ նաև Երևանում հաստատված տասնյակ հազարավոր արցախցիներին.

Սիրելի եղբայներ և քույրեր, սեպտեմբերի 2-ին դուրս եկեք պայքարի, սա ձեր հնարավորությունն է կանգնելու սրբազան հողի համար հերոսաբար մաքառող ձեր քույրերի ու եղբայրների, հարազատների կողքին։

Սա ձեր հնարավորությունն է` ապացուցելու, որ Արցախ աշխարհի արժանավոր զավակներն եք։

Գևորգ Գևորգյան

ռազմական գործիչ


Դիտել NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն