Գլխավոր » Politics, Regions, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Շոյգուն Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հացահատիկի գործարքը, Սիրիայում տիրող իրավիճակը

Սեպտեմբեր 1, 2023թ. 22:34

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է «հացահատիկի գործարքն» ու Սիրիայում համատեղ աշխատանքը։ Հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը արտգործնախարարին նշանակվելու կապակցությամբ և նշել, որ իր նախկին պաշտոնում աշխատելու ընթացքում «երկրներին հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար բաներ անել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, և. ողջ աշխարհի համար»։

Շոյգուն հայտարարել է Թուրքիայի հետ ռազմավարական երկկողմ գործընկերությունը շարունակելու Ռուսաստանի մտադրության մասին՝ «տարբեր խնդիրների լուծման համար»։

Իր հերթին Ֆիդանն ասել է. «Մենք երկար տարիներ հաջողությամբ աշխատել ենք ամենակարևոր հարցերի վրա և միշտ ցուցաբերել ենք քաղաքական հասունություն: Սա մեզ ցույց է տալիս, թե որքան խորն ու ռազմավարական առումով ճշգրտված հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև»:


Դիտել Politics, Regions, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն