«Ոչ արձանագրություններին», «Մի դավաճանեք մեզ» պաստառներով ցույց` Լոս Անջելեսում
Ավելի քան 12,000 ամերիկահայեր հավաքվել էին Լոս Անջելեսի Beverly Hilton Hotel հյուրանոցի մոտ` իրենց բողոքն արտահայտելու համար հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ: Ինչպես հայտնում է Ասպարեզը, արձագանքելով համահայկական ուղեւորության շրջանակներում Սփյուռքի ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը` ցուցարարները կանգնել էին հյուրանոցի մոտ պաստառներով, որոնց վրա գրված էր` «Սերժ, մի’ դավաճանիր հայ ազգին», «Թուրքիա, ընդունիր Ցեղասպանությունը», «Ո’չ Արձանագրություններին»:
Միաժամանակ օդում պտտվում էին «Վերջ տվեք հայ-թուրքական արձանագրություններին» պաստառներով փոքր ինքնաթիռներ:
Բողոքի ակցիայի ընթացքում մի քանի հարյուր մարդ կարողացել էր հաղթահարել անվտանգության աշխատակիցների պատնեշը և, «ոչ, ոչ» գոռալով, մոտենալ հյուրանոցի մուտքին: Նրանց գործողությունների արդյուքնում որոշ ժամանակով արգելափակվել էր երթևեկությունը Ուիլշայր պողոտայում: ՀՅԴ Արեւմտյան տարածաշրջանի կենտրոնական կոմիտեի անդամ Հովան Թաշջյանը, ով ներկա է եղել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ցուցարներին հայտնել է, որ զրույցի ընթացքում «Սփյուռքի ներկայացուցիչները ընդդիմացել են արձանագրությունների ստորագրմանը», իսկ Սերժ Սարգսյանը «փորձել է պաշտպանել այսպես կոչված պատմական հանձնաժողովի ձեւավորումը եւ նշել է, որ արձանագրությունները չեն ազդի ղարաբաղյան գործընթացի վրա»:էին կազմակերպել
Armar.am












