Գլխավոր » NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ելքը իրավիճակից առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է` հայ ժողովրդի միասնական ջանքերով. Սերժ Սարգսյան

Սեպտեմբեր 2, 2023թ. 13:23

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․

«Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության. արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ, և ագրեսոր ու ցեղասպան թշնամին էլ նույնն է, ինչ երեք տասնամյակ առաջ:

Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:

Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել:

Վճռականություն, արիություն, կամք ու պատվախնդրություն՝ ահա պայքարի անդավաճան ընկերները, որոնց պետք է ապավինել»:


Դիտել NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն