Գլխավոր » Լրահոս

Ջերմեն Թեյլոր. «Շատերն Աբրահամին համարում են մեր խաղի հաղթողը»

Հոկտեմբեր 5, 2009թ. 19:39

Ջերմեն Թեյլորը (ԱՄՆ)`աշխարհի նախկին չեմպիոնը միջին քաշային կարգում, ով հոկտեմբերի 17-ին Բեռլինում մենամարտելու է IBF վարկածով աշխարհի բռնցքամարտի  գործող չեմպիոն Արթուր Աբրահամի հետ, հայտարարել է, որ պատրաստ է պատժել իր հակառակորդին ամենաչնչին սխալմունքի դեպքում:

«Արթուր Աբրահամը լուրջ մրցակից է, և շատերը նրան հաղթող են համարում մեր մենամարտում: Ես ինձ հոյակապ եմ զգում և  կենտրոնացած եմ միայն մենամարտի վրա: Հայտարարում եմ` եթե Աբրահամն ինձ թերագնահատի, կամ ամենաչնչին սխալը թույլ տա, նա կհայտնվի  ռինգի հատակին»,- հայտարարել է Թեյլորը:

Հիշեցնենք, որ Աբրահամ-Թեյլոր մենամարտն անցկացվում է  «Super Six World Boxing Classic» առաջին սուպերմրցության  շրջանակներում, որին մասնակցելու են աշխարհի 6 առաջատար բռնցքամարտիկները:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն