Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Անկարան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ

Սեպտեմբեր 4, 2023թ. 19:56

Անկարան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

«Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում: Մենք մեր երկրում ընդունել ենք Ուկրաինայի հակամարտության կողմերի միջև բանակցությունները: Մենք կրկին պատրաստ ենք միջնորդի գործառույթ ստանձնել»,-հայտարարել Է Էրդողանը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Սոչիում սեպտեմբերի 4-ին: Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո սա նրանց առաջին հանդիպումն էր: Նախագահները քննարկել են Սևծովյան հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն