Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանը վճռական է տրամադրված Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում. Բայրամով

Սեպտեմբեր 7, 2023թ. 00:21

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալությանը եւ հունգարական Magyar Demokrata պարբերականի հարցազրույցում, որը տվել է  Հունգարիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ընդ որում՝ դա մատուցել է խաղաղության հաստատման պատրաստակամության անվան տակ։

«Ադրբեջանը վճռական է տրամադրված Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում։ Մենք <…> համոզված ենք, որ խաղաղության օրակարգը պետք է շարունակվի, մենք վճռականորեն ենք տրամադրված այդ գործընթացն ավարտելու հարցում։ Պետք է ավարտվի նաեւ համաձայնագրի վերջնական տեքստի մշակումը, որը պետք է հիմնվի բացառապես միջազգային իրավունքի նորմերի վրա»,- ասել է ադրբեջանցի նախարարը։ Նա նշել է, որ Բաքվի դիրքորոշումն այն է, որպեսզի «հետեւում մնա թշնամանքը եւ նոր դարաշրջան սկսվի երկու երկրների միջեւ», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Միեւնույն ժամանակ, Բայրամովը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «հողի վրա սադրանքներ կատարելու» մեջ։ Նրա խոսքով՝ «տարածաշրջանում լարվածության եւ պայթյունավտանգության լուրջ աղբյուր է Ադրբեջանի տարածքում հայկական զինված կազմավորումների (մոտ 10 հազար մարդ) ցայսօր պահպանվող ներկայությունը»։ Բայրամովը հայտարարել է, որ այդ ուժերին պահում է Հայաստանը, որը ֆինանսավորում է նրանց իր պետական բյուջեից։ «Այդ կազմավորումների անձնակազմի մի մասը Հայաստանի Զինված ուժերի զինվորական անձնակազմն է։ Կան սա հաստատող բազմաթիվ ապացույցներ»,- հավաստիացրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ 


Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն