Գլխավոր » NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից. Արայիկ Հարությունյան

Սեպտեմբեր 7, 2023թ. 00:52

Արցախի պաշտոնաթող նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է CNN-ին տված հարցազրույցը, որը տվել էր իր հրաժարականից առաջ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել եմ Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականից առաջ: 

Պատասխաններիս մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը բավականին համակողմանիորեն ներկայացնում է իրավիճակը՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար տեսանկյուններից:

Իմ հետևյալ շեշտադրումներն են ներկայացվել նյութում.

  • «Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը՝ մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու գլխավոր նպատակով».
  • «Հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունները և երկարատև հակահայկական ատելության համակարգված պետական քաղաքականությունը՝ մեր ժողովուրդը հիմնավոր մտահոգություն ունի Ադրբեջանից ծագող ցանկացած ապրանքի անվտանգության վերաբերյալ».
  • «Ադրբեջանը մարդասիրական օգնություն տրամադրելու փորձեր ձևացնելու փոխարեն պետք է ապարգելափակի Լաչինի միջանցքը».
  • «Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից: Եվրոպայի և Ամերիկայի անգործության և ձախողումների հիմքում ընկած պատճառները հիմնականում աշխարհաքաղաքական են, որոնք ներառում են նաև Ադրբեջանից էներգետիկ կախվածությունը»:

Դիտել NKR, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն