Գլխավոր » Society, Լրահոս

Ասեք՝ թալանենք, ասեք՝ վայելենք

Սեպտեմբեր 7, 2023թ. 15:11

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը գրում է․

«Ասեք` թալանենք, ասեք` վայելենք

Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո ՀՀ փոխվարչապետի և Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Տիգրան Ավինյանի տիկնոջ ձեռքի ժամացույցը իր տեսքով շատ նման է ROLEX 126600 մոդելի շվեյցարական ժամացույցին, որի արժեքը կազմում է մոտ 15․580 ԱՄՆ դոլար։ Դժվար է մտածել, որ ամուսնու կողմից դա «սիրելի»-ի համար գնված միակ ժամացույցն է։

Եթե Տիգրան Ավինյանի հայրն այնքան շատ է սիրում իր հարսին, որ որդու փոխվարչապետ և փոխքաղաքապետ դառնալուց հետո որոշել է նրան ավելի քան 50․000 դոլար արժողությամբ ավտոմեքենա նվիրել, ապա պետք է պատկերացնել, թե ամուսնու սերն ինչ նյութական դրսևորումներ կարող է ունենալ։

Այդ ժամացույցի գինը հայկական դրամով կազմում է մոտավորապես 6․000․000 ՀՀ դրամ, այսինքն` ժամը 1․000 դրամով չորս ժամ քայլելու համար, հնարավոր է այդ գումարով ժամանակավոր աշխատանքի հրավիրել Տիգրան Ավինյանի տիկնոջ տարիքի 1․500 երիտասարդ աղջիկների»։


Դիտել Society, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն