Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Թքած ունենալով երևանցիների բողոքների վրա՝ քպ-ականները իրացնում են «Կարգին Հայկոյի» կողմից իրենց կուսակիցներից մեկին տրված շինթույլտվությունը

Սեպտեմբեր 7, 2023թ. 15:31

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը գրում է․

«ՔՊ կուսակցության և Երևանի քաղաքապետի պաշտոնին նորից հավակնող Տիգրան Ավինյանի բացահայտ թողտվությամբ Սարյանի պուրակին հարող` Գևորգ Թամանյանի կողմից նախագծված ու պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի բակում (հասցե`Մոսկովյան 31) այս պահին շարունակվում է դղյակաշինությունը։

Թքած ունենալով շենքում բնակվող երևանցիների բողոքների վրա քպականները հետևողականորեն իրացնում են “Կարգին Հայկոյի” կողմից իրենց կուսակիցներից մեկին տրված շինթույլտվությունը։ Կառուցվող այս դղյակում շուտով կսկսվեն մարիխուանա քաշողների, կոկային հոտոտող սեռական նորարարների բարձրաշխարիկ խրախճանքները` վերջնականապես վերածելով մեր պայծառ մանկության օրերի բակը անառակության որջի։

Այն, որ շենքի բնակիչների բողոքներն ու բակի կենտրոնում այս խայտառակ շինարարությունը դադարեցնելու օրինական պահանջները քաղաքապետարանի կողմից լկտիաբար անտեսվում են, ցույց է տալիս, որ Ավինյանի ու Մարությանի նախընտրական մրցակցությունը ոչ այլ ինչ է, քան պայքար Երևանի այլասերման գործի առաջնորդությունը նոիից ստանձնելու համար»։


Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն