Բերման են ենթարկել բլոգեր Միկա Բադալյանին և Sputnik Արմենիայի ռադիոյի լրագրող Աշոտ Գևորգյանին
Սեպտեմբեր 7, 2023թ. 20:51
Երեկ գիշերը Գորիսում բերման են ենթարկել բլոգեր Միկա Բադալյանին և Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանին։
Նրանք այժմ գտնվում են Քննչական կոմիտեում։ Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ քննչական գործողությունները շարունակվում են, սակայն ձերբակալության պատճառը դեռևս չի հաղորդվում։ Լրագրող Աշոտ Գևորգյանը մեկնել էր Սյունիք սահմանամերձ բնակավայրերի մասին ռադիոնյութեր պատրաստելու համար։ Նրա հաղորդումներում 2020-ի պատերազմում պարտությունից հետո սուր-քննադատական գնահատականներ կան։
Իսկ բլոգեր Միկա Բադալյանն արդեն մեկ անգամ կալանավորվել էր, հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել։
ՔԿ-ից հայտնում են, որ Բադալյանը, Գևորգյանը և ևս հինգ անձ Գորիսում ձերբակալվել են հրազենի ապօրինի շրջանառության կասկածանքով։












