Գլխավոր » Society, TOP, Լրահոս, Հասարակություն

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը կալանավորվեց

Սեպտեմբեր 9, 2023թ. 14:17

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, Որդիների կան հԿ անդամ Գարիկ Գալեյանի Գալեյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին: 

«Գարիկ Գալեյանը ուներ պատժի եւ կալանավորման կրմանը խոչընդոտող 3 հիվանդություններ, որոնք սահմանված են կառավարության որոշմամբ, այս հիվանդությունների պարագայում անձի նկատմամբ կալանքի կիրառումը` անձի նկատմամբ խոշտանգում է»,-ասաց փաստաբանը՝ նշելով որ դատարանի որոշումը կբողոքարկեն:

Փաստաբանն ասել է.«Այս ամբողջ գործընթացի նպատակը Գարիկ Գալեյանին վարկաբեկելն է, «Որդիների կանչ» ՀԿ-ն արատավորելն ու նրանց կողմից իրականցվող արդարացի պայքարը նսեմացնելը»: Փաստաբանն ասել է, որ սա քաղաքական հետապնդում է:

Դատարանի բակում նրա աջակիցներն այս պահին ակցիա են իրականացնում:

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնում են, որ Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում:


Դիտել Society, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն