Գլխավոր » Տնտեսություն

Ադրբեջանը դեսպաններին այսօր բաց տեքստով տեղեկացրել է ՀՀ դեմ պատերազմ սկսելու որոշման մասին

Սեպտեմբեր 8, 2023թ. 23:10

Բաքուն հրապարակավ սպառնում է նոր պատերազմով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 8-ին երկրում հավատարմագրված դեսպանների համար կազմակերպել է բրիֆինգ նախարար Բայրամովի և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի, ինչպես նաև հատուկ հանձնարարություններով նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի մասնակցությամբ:

Հայաստանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի, Եվրոպական Միության և ԱՄՆ միջնորդությամբ տարբեր բանակցային հարթակներում կառուցողական երկխոսությունից խուսափելու, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, բանակցությունները ձգձգելու և Ադրբեջանի դեմ ուղղված անջատողականությանը աջակցելու համար: ՀատուկըԸնդգծվել է հայկական կողմից չսահմանզատված հայ-ադրբեջական սահմանի և Ղարաբաղի շրջանում ռազմական պրովակացիաների ինտենսիֆիկացման, ռազմական-շինարարական աշխատանքների ընդլայման և զինվորական անձնակազմի ու ռազմական տեխնիկայի կուտակման միտումները՝ ռազմական նոր ավանտյուրայի նախապատրաստության ակնհայտ նպատակով:

Վարչապետ Փաշինյանի կողմից Արցախի հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձը և «հայ բնակիչների ինքնորոշման իրավունքին» հղումը Բաքուն գնահատում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությունը առոչինչ դարձնելու քայլ:

Հատուկ ուշադրություն է գրավում Ադրբեջանի կողմից անօրինական համարվող Արցախի հանրապետության նախագահի սպասվելիք ընտրության հետ կապված պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ չափազանց պրովակացիոն քայլ է և որևէ կերպ չի կարող ընդունելի լինել:

Ըստ այդմ, Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի քայլերը վտանգում են երկու երկրների միջև խաղաղ բանակցային գործընթացը և վերահաստատում իր վճռականությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը պաշտպանելու իր իրավունքները և շահերը:

Ի՞նչ է սա նշանակում, եթե դիվանագիտական բառամթերքը փոխարինենք հանրային լայն զանգվածների համար հասկանալի բառերով: Լոլոներ չկարդաք, Ադրբեջանը դեսպաններին այսօր բաց տեքստով տեղեկացրել է պատերազմ սկսելու որոշման մասին՝ դրա պատասխանատվությունը ամբողջովին դնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Վարդան Բալյան


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն