Գլխավոր » Videos, Լրահոս, Տեսանյութեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ քաղաքական գործիչների հայտարարությունները կոռեկտ չեն. Լավրով

Սեպտեմբեր 11, 2023թ. 00:57

Հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, ճիշտ չեն, G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այնտեղ ինչ-որ գործիչ, իմ կարծիքով, խորհրդարանի ղեկավարը իրեն թույլ է տվել ասել, որ Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին: Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- ասել է Լավրովը։ «Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ղարաբաղը հանձնելու մեջ: Սեփական ժողովրդին պետք է ինքնուրույն պատասխան տալ»,- հավելել է Լավրովը


Դիտել Videos, Լրահոս, Տեսանյութեր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն