Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Ի՞նչ են ծխում ԵՊՀ-ում

Սեպտեմբեր 12, 2023թ. 10:29

Գրեթե չկա այնպիսի օր, երբ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ֆեյսբուքում ինչ-որ բան չգրի: Ընդ որում, վերջինիս գրառումների շուրջ 88.9%-ը «համագործակցության» մասին է: Այսինքն, այսրոպեական Հ.Հ-ն ցանկանում է ձեռք բերել արհեստավարժ համագործակցողի համբավ: ԵՊՀ-ում կատակում են` Հ.Հ-ից անհրաժեշտ է զգույշ մնալ, քանզի նա «ում բռնի, համագործակցում է»: Համագործակցելու այսօրինակ ձգտման վերաբերյալ հոգեբաններն ու իրավապահներն իրենց կարծիքն ունեն:

Հանրային գործիչ Սոնա Աղեկյանը (Sona Aghekyan) ԵՊՀ-ից թմրամիջոցների շրջանառությունն արձանագրող փաստեր (առարկաներ) է հայտնաբերել: Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Չգիտեմ, թե ինչպես կավարտվի գործը, սակայն վստահ եմ, որ այսրոպեական Հ.Հ-ի համար իրավապահների հետ համագործակցելու աննախադեպ հնարավորություն է ստեղծվել:

Եվ չզարմանաք, եթե այսրոպեականի ֆեյսբուքյան էջում տեսնեք, որ ԵՊՀ-ի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի միջև «խորը և համապարփակ համագործակցության հուշագիր է ստորագրվել»:


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն