Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Տիգրան Ավինյան, ձեր առողջական անպիտան վիճակից ելնելով, դուք կկարողանա՞ք զբաղվել մեր քաղաքային խնդիրներով. Սոնա Աղեկյան

Սեպտեմբեր 16, 2023թ. 01:06

Երևանի քաղաքապետի տեղակալ,

պարոն Տիգրան Ավինյանին,

Երևանի ավագանու նախկին անդամ,

,,Մայր Հայաստան,, դաշինքի ավագանու անդամի թեկնածու

Սոննա Աղեկյանից

Տեղեկատվութուն ստանալու մասին

ՀԱՐՑՈՒՄ

Պարո՛ն Ավինյան,

Հիմք ընդունելով ,,Տեղեկատվության և ազատության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, խնդրում եմ տեղեկատվություն տալ կոնկրետ Ձեր՝ որպես Երևանի քաղաքապետի տեղակալ առողջական վիճակի մասին։

Մամուլից տեղեկանում ենք, որ Դուք ազատվել եք պարտադիր զինվորական ծառայությունից ,,Զինապարտության մասին,, ՀՀ օրենքի 12 հոդվածի 1-ի Ա կետի համաձայն։

Տեղեկացնեմ, սա նշանակում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել եք առողջական հիմքով և հենց այդ կետի հիմքով հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար որպես ոչ պիտանի քաղաքացի հանվել եք զինվորական հաշվառումից։

Խնդրում եմ, և որպես երևանցի նաև պահանջում՝ հանդես գալ պաշտոնական ծանուցմամբ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում քաղաքացիներին հասանելի տարբերակով տեղադրել և տեղեկացնել երևանցիներին, թե որպես Երևանի քաղաքապետի տեղակալ, ով փափագում է դառնալ համայն հայության մայրաքաղաքի քաղաքագլուխ, ըստ Ձեր առողջական վիճակի կկարողանա՞ք արդյոք իրականում զբաղվել մեր քաղաքային խնդիրներով, թե ստիպված ենք լինելու կրկին մնալ անքաղաքապետ՝ Ձեր առողջական անպիտան վիճակից ելնելով անպիտան կլինեք մեր քաղաքային խնդիրների լուծմանը։

Դիմող՝ Սոննա Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ

15 սեպտեմբերի 2023 թվական, Երևան


Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն