Բազմաչարչար հայ ժողովրդի կյանքը կարող է ավարտվել մի մարդու պատճառով, որի անունն է Նիկոլ Փաշինյան
«Մի պատմություն կա՝ Հռոմեական կայսրության ժամանակ, երբ Հռոմն այրվում էր, ասում էին, թե կայսրը՝ Ներոնը, քնար էր նվագում: Մենք էլ հիմա նման իրավիճակում ենք. երբ Արցախը ջախջախված, ջարդված է, և մեծ վախ կա, որ մնացածն էլ կկորցնենք, ու հաջորդ վտանգն էլ Հայաստանին է սպառնում, մենք զբաղվում ենք մարզային այցելություններով, դպրոցներով, հանդիպումներով, քաղաքապետի ընտրություններով: Լրիվ անտեսում ենք այն հսկայական սպառնալիքը, այդ սուրը, որ կախվել է մեր գլխին»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը:
«Եթե, Աստված մի արասցե, հայրենիքը կորցնենք, ո՛չ այդ դպրոցները, ո՛չ ասֆալտներն ու ընտրությունները ոչնչի չեն ծառայելու, մեր թշնամիներին են ծառայելու, որ նստելու են մեր տների մեջ,- նշեց Հարութ Սասունյանը՝ շարունակելով,- Հայ ժողովուրդը հազարավոր տարիներ ապրել է՝ հակառակ բոլոր պատերազմական հարձակումներին, կործանումներին, ջարդերին և նույնիսկ Ցեղասպանության, և ցավալին այն է, որ բազմաչարչար այս ժողովրդի կյանքը կարող է ավարտվել մի մարդու պատճառով, որի անունն է Նիկոլ Փաշինյան»:












