Գլխավոր » Politics, TOP, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թեհրանը պետք է պատրաստ լինի կանխելու արկածախնդրությունը Կովկասում

Սեպտեմբեր 17, 2023թ. 01:24

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ փոխկապակցվող “Իրան” թերթն անդրադարձել է Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված ներկա իրավիճակին:

…Թեհրանը պետք է պատրաստ լինի կանխելու արկածախնդրությունը Կովկասում:

…2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի փորձը անեքսիայի ենթարկելու Հայաստանի հարավը կրկին ճգնաժամի ձևավորման պատճառ է դառնում: Այն ժամանակ փորձը չհաջողվեց, բայց 2021 և 2022 թվականներին այդ փորձերի կրկնությունը սահմանային լարվածության պատրվակով ցույց է տվել, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել Սյունիքի մի մասի օկուպացիայի ամբիցիոզ նպատակները: Այսինքն՝ նպատակը բացել Զանգեզուր միջանցք, օկուպացնել Սյունիքի նահանգը, ապա փորձել կտրել կապը Իրանի և Հայաստանի միջև: Այդ միաժամանակ նշանակում է Իրանի համար դեպի Եվրոպա տրանզիտային երթուղիների արգելափակում, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապի վերականգնում: Իրավիճակի զարգացումը ցույց է տալիս, որ Զանգեզուրի միջանցքի ձևավորումը տեղի է ունենում Ղարաբաղի և Հայաստանի օկուպացիայի համատեքստում:

Սրանք հարցեր են, որոնց Իրանը չի կարող, իրավունք չունի անտարբեր վերաբերվել: Իսլամական հանրապետության պաշտոնատար անձիք բազմիցս զգուշացրել են ամենաբարձր մակարդակով, եթե ինչ-որ մեկը Ադրբեջանից և Հայաստանից նպատակ ունի փոխել կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը և միջազգային սահմանները, Իրանը չի նահանջելու/համակերպվելու և միջամտելու է:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հաքան Ֆիդանի Թեհրան կատարած վերջին այցի շրջանակներում Ռահբար Ալի Խամենեիի հետ հանդիպման ժամանակ Իսլամական հանրապետությունը բաց տեքստով զգուշացում է արել և հավաստիացրել, որ չարժե կասկածել Իրանի վճռականությանը և հաստատակամությանը, եթե Բաքուն և Անկարան շարունակեն գործել Թել-Ավիվի խորհուրդներով:

Չեմ մեկնաբանում՝ չնայած շատ հետաքրքիր շեշտադրումներ կան:

Վարդան Բալյան


Դիտել Politics, TOP, Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն